National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.03.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին Ռիգայում հանդիում է ունեցել Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ:

Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները բարձր են գնահատել պարբերական քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակը: Նրանք կարեւորել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման համար Հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացումը Երեւանում` ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացումը` կարեւորելով Լատվիայի ԵՄ խորհրդի նախագահության շրջանակներում Արեւելյան գագաթաժողովի անցկացումը մայիսի 21-22-ը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: Այդ կապակցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am